
Հունվարի 30-ին բելգիական «Le Vif» ամսագիրը հարցազրույց է տպագրել Լյուվենի կաթոլիկ համալսարանի նախկին ռեկտոր, արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Բեռնար Քուլիեի հետ, որտեղ վերջինս խոսում է Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով դրա պատմությունը, անդրադառնալով միջազգային ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: