
Անհատ տաքսիների վարորդները հինգշաբթի օրը` փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն։ Պատճառը լիցենզավորման կարգում կառավարության կողմից կատարված փոփոխություններն են:
Ըստ այդ փոփոխությունների` դեղին համարանիշները կրկին փոխարինվում են սպիտակով, իսկ նրանք պարտավորվում են ամսական 12 000 դրամ գումար մուծել։
Նրանք պատրաստվում են ակցիայի միջոցով իրենց բողոքի ձայնը հասցնել կառավարությանը: