Քրեակատարողական ծառայությունում նոր մեխանիզմներ կմշակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը խորհրդակցության է հրավիրել քրեակատարողական հիմնարկների բոլոր պետերին:

ՀՀ ԱՆ ՔԿ ծառայությունից տեղեկացանք, որ խորհրդակցության ժամանակ ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետը խոսել է համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև` կատարվելիք աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը ներկայացրել է համակարգում կատարված աշխատանքները, խոսել մի շարք կարևոր խնդիրների մասին` հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրելով դրանց վրա: Վարչության պետի առաջին տեղակալն առաջարկել է առկա թերությունները վերացնելու համար նոր մեխանիզմներ մշակել:

Խորհրդակցության ավարտին Ա. Օսիկյանը բոլոր ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ է տվել և վերստին հորդորել սրտացավություն ցուցաբերել ծառայության հանդեպ:




Լրահոս