
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը դիտարկում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը, որպեսզի օգնի այդ երկրի իշխանություններին ռուսամետ անջատողականների դեմ պատերազմում, գրում է BBC-ն:
Ինչպես փոխանցում է լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, ըստ որոնց Վաշինգտոնը կարող է Կիևին պաշտպանական տեսակի սպառազինություն մատակարարել:
Նշվում է, որ որոշումը դեռևս ընդունված չէ, սակայն ԱՄՆ նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադեթ Միենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում իր քաղաքականությունը մշտապես վերանայում է: