Ամերիկյան ընկերությունը հրաժարվել է ընդդեմ «Գազպրոմի» 10-ամյա հայցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Moncrief Oil International և ռուսական «Գազպրոմ» նավթային ընկերությունների միջև 10-ամյա դատական լսումներն ավարտվել են երկուշաբթի օրը՝ հունվարի 2-ին՝ հայցվոր կողմի սենսացիոն պարտությամբ:

Ամերիկյան ընկերությունը հետ է վերցրել իր հայցը, իսկ ռուսների փաստաբանը խնդրել է տեխասցի դատավոր Մելոդի Ուիլկինսոնին պատժել հայցվոր կողմին, քանի որ ընկերության գլխավոր իրեղեն ապացույցը եղել է կեղծված:

Moncrief-ի փաստաբաններն իրենց հերթին հայտարարել են դատարանին, որ հրաժարվում են հայցից, և Ուիլկինսոնը փակել է այն՝ առանց վերսկսելու իրավունքի:

2010-ին ամերիկյան ընկերությունը փորձել էր «Գազպրոմ»-ին դատական պատասխանատվության ենթարկել Գերմանիայում, սակայն այնտեղի դատարանը մերժել է հայցը՝ հայտարարելով, որ այն չունի նման իրավասություն:

Moncrief-ը դրանից 3 տարի առաջ Տեխասի դաշնային դատարանում համանման փորձ է արել, սակայն համանման մերժում է ստացել:




Լրահոս