Ովքեր խուսափեն հարկային պարտավորություններից, կարժանանան Հակոբ Հակոբյանի ճակատագրին. Վախթանգ Միրումյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով` ցանկացած մեկը, ով օրենքի խախտման փորձ անի, աժանի կլինի Հակոբ Հակոբյանի ճակատագրին:

«Բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, բնակաբանար, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է դառնում»,- ասաց Միրումյանը:

«Դուք կարող եք խնդրել վիճակագրությունը, և մեր գործընկերները կտրամադրեն այդ տվյալները: Բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկերից չարամտորեն խուսափելու փաստը, հարուցվում է քրեական գործ»,- ասաց Միրումյանը:

Լրագրողի հարցին, թե որպես քաղաքացի` ի՞նչ է  կարծքում` Հակոբ Հակոբյանի ձերբակալումը վնաս չի հասցնի հայկական կինեմատոգրաֆիային, Միրումյանը կրկնեց`բոլոր նրանք ովքեր կխուսափեն հարկերից, կպատժվեն: Դիտարկմանը, թե հարկերից խուսափելու մեջ նշվում է նաև Գագիկ Խաչատրյանի անունը, Միրումյանը չհամաձայնեց` ասելով, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

 




Լրահոս