Հրապարակ. Ոստիկանությունում իրարանցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: ,Հրապարակըե նշում է, որ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը: Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: ,Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՞մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատիե,-հայտնել էր նա: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ազդվելով Ազատիչի քննադատությունից, օրերս իր մոտ է հավաքել աշխատակազմին ու խիստ հրահանգել` առաջիկա 10 օրվա ընթացքում անպայման ,ինֆորմացիա բերելե, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից: Թերթի աղբյուրի պատմելով, նրանց մեջ մի ճարպիկ է գտնվել, ով մի ,բոց ինֆորմացիայովե իրեն փրկել է` հայտնելով, թե իրեն հայտնի է մեկը, ով աշխատանքից մշտապես 10-15 րոպե ուշանում է: Թերթին հասած տեղեկություններով, ,շեֆիե հրահանգից հետո անգամ ինքնակամ դիմում գրող է եղել: 




Լրահոս