Գողություն՝ «Էներգաչափ» ՓԲԸ-ից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է « Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 09-ին՝ ժամը 12:15 -12:45 ընկած ժամանակահատվածում, «Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանի պահարանից հափշտակվել է Ա.Բարսեղյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար եւ բանկային քարտ։

Քննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը նշված քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու փորձեր են կատարվել։ Բանկից ստացվել են վերոնշյալ բանկոմատի տեսախցիկի՝ կանխիկացման երկու փորձերի տեսագրությունները, որտեղ երևում է հիշյալ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողը:

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

goxutyun

goxutyun2




Լրահոս