
Ճապոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խավյեր Ագիրեն պաշտոնանկ է արվել: Նրան կասկածում են նախկինում պայմանավորված հանդիպումների հետ առնչություն ունենալու մեջ:
«Մենք պետք է խուսափենք որևէ ռիսկից աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այդ պատճառով որոշել ենք խզել պայմանագիրը Ագիրեի հետ»,- այս մասին նշել է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կունիա Դանին:
Ագիրեին կասկածում են 2011-ին իսպանական «Սարագոսա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնում պայմանավորված հանդիպումների հետ կապ ունենալու մեջ: Ագիրեն «Սարագոսա»-ն գլխավորել էր 2010-ին: