Գևորգ Կոստանյանը կատարեց տղամարդու խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ իր գործընկերոջը՝ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության հիմնական մեղադրյալին՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը փոխանցելու հարցով:

Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:




Լրահոս