
«Ի՞նչ ռեֆորմների մասին է խոսքը: «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելն ո՞ւմ կարող է ձեռնտու լինել: Ամոթ է: Սա նման է շոուի»,-այսօր Ազգային ժողովում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը` խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ` ովքեր են խոշոր հարկատուները, ովքեր ունեն խոշոր բիզնեսներ: Ովքե՞ր են թունավորում կեղծ դեղերով մեր հասարակությանը, իհարկե, Սերժ Սարգսյանը: Ովքե՞ր են հնացած սնունդով կերակրում հասարակությանը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ: Իմանալով՝ որտեղ է շան գլուխը, եկել մկան պոչից եք բռնել: Էս ինչի՞ եկանք հանկարծ ու սկսեցինք նման բաներ խոսել»,- ասաց Արամ Մանուկյանը: Վերջինիս բնորոշմամբ` խորհրդարանը խոշոր հարկատուների կենտրոնացում է: Արամ Մանուկյանը նշեց նաև, որ սահմանադրական փոփոխությունները միտված են ձախողման:
«Ձեզ եթե անձերը դուր չեն գալիս, ինչո՞ւ եք ռեֆորմների դեմ ըմբոստանում»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: