
Այսօր Մոսկվայի կենտրոնում երկու քրեական հեղինակություն է ձերբակալվել: Ինչպես գրում է НТВ-ն, խոսքը Տախի ու Կախա մականուններով վրացիների մասին է:
Ինչպես պարզաբանել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից, երկու «քրեական հեղինակությունները», ինչպես նաև՝ քրեական աշխարհի ևս 15 «ղեկավար», ձերբակալվել են քրեական հետախուզության աշխատակիցների կողմից՝ հատուկ ծառայությունների աջակցությամբ:
Տախայի մոտ հետախուզության արդյունքում հայտնաբերվել է այլ անունով անձնագիր: Այժմ նա մեղադրվում է հափշտակության մեջ: