Armlur.am-ն ուսումնասիրել է 1000 խոշոր հարկ վճարողների աղյուսակը և ներկայացնում է, թե 2014թ. ընթացքում որ բանկը որքան հարկ է վճարել:
Ըստ այդմ, «ՎՏԲ Հայաստանը» 2013-ին եղել է 19-րդը և վճարել է 4.7 միլիարդ դրամ հարկ, իսկ 2014-ին հայտնվել է 26-րդ հորիզոնականում` վճարելով 4.1 միլիարդ դրամ հարկ: «Էյչ-Էս-Բի-Սի»-ն 2013-ին վճարել է 4.3 միլիարդ դրամ հարկ` զբաղեցնելով 21-րդ տեղը, իսկ 2014-ին վճարել է ավելի քիչ հարկ և իջել 28-րդ հորիզոնական:
«Արդշինինվեստ» բանկը 2013-ին եղել է 36-րդ հորիզոնականում, 2014-ին զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը: