Պերմյակովի դատը կհեռարձակվի մեծ էկրաններին. ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական aif.ru լրատվական կայքն իր «Հարց-պատասխան» բաժնում հարց է հղել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին, թե ինչու չհանձնենք Վալերի Պերմյակովին ՀՀ դատարանին:

Զատուլինը պատասխանել է.

«Հանձնել» զինվորին չի կարելի, քանի որ առաջին հանցագործությունը, որ նա կատարել է մինչ մարդասպանությունը, դասալքությունն է: Սակայն դատը տեղի կունենա Հայաստանում` մեր ռազմաբազայի տարածքում: Այն բաց կլինի հայկական մամուլի ու հանրության համար, խոստացվել է նաև հեռարձակել դատական գործընթացը մեծ էկրաններին։ Չկա հանցագործին պաշտպանելու ոչ մի ցանկություն։ Ես, օրինակ, իմ ձեռքերով նրան պատառ-պատառ կանեի, և դժվար թե, Ռուսաստանում որևէ մեկը նրան համակրի»:

Վերջինս նաև համոզված է, որ Պերմյակովի հանդեպ դատավճիռը առավելագույնս խիստ կլինի:




Լրահոս