Հրանտ Բագրատյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքը համեմատեց iPhone-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց.

«Զուրաբյանը հարց է տալիս՝ ինչքան է ստվերը, ասեք, իմանանք: Բայց որ չգիտեք, ի՞նչ գիտեք՝ ՀՆԱ-ն ինչքա՞ն է: Բայց մենք գիտենք, որ ՀՆԱ-ն 10 միլիոն դրամ է: Գիտենք նաև, թե որ ճյուղն ինչքան է, որ ճյուղն ինչքան հարց պետք է տա: Արե՛ք, դե արե՛ք: Մյուս անգամ եկեք ԱԺ՝ դա արած: ՀՀ-ում չկա մեկը, որ 1000 դրամի առևտուր անի, մենք չիմանանք»: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ կառավարության կողմից որդեգրած գաղափարն արդյունավետ չէ, և բյուջեն դրանից միայն կտուժի:

«Մեր բյուջեի հարկային եկամուտները 8 տրիլիոն են, տնտեսության համախառն թողարկումը՝ 8 միլիոն 200 միլիարդ, դրանից հանե՛ք հարկերը, ներմուծումները, 10 տոկոս հարկ վերցրե՛ք, հանե՛ք շրջանառության հարկը՝ խոշորի, փոքրի համար: Եթե հավասար դնեք, փոքրը կվերանա: Շեմ մտածե՛ք, դրանից ավելի շատ ուզեք, որ մասշտաբի էֆեկտը խոշորից հետ մղենք: Կոմբինացիա մի՛ մտածեք, կիսապաշտպան հենակետային պետք չի, հասարակ լուծում ա պետք: Ոչ մի դարպասապահ էլ չկա, 7 կամ 10 մետր չի: Սա է ձեզնից պահանջվում:

Կղերականի կեցվածք է ՀԴՄ-ին դեմ լինելը: Մի երկու անգամ հետևից, ժողովուրդը հիմա կանաչ լույսի տակ ա անցնում, նույն պատժելու մեխանիզմները դրե՛ք ստեղ. պետք է ոչ թե 1 տոկոս հարկ անել, այլ 10 ու հանել էդ շրջանառության հարկը»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Վերջինս հիշցրեց նաև, որ ինքը ժամանակին նախազգուշացրել էր` օրենքի հետևանքները չեն բխում ՀՀ տնտեսության շահերից:

«Մենք ձեզ ասում էինք, որ գոյություն ունի ժամանակակից տնտեսություն, կոմպյուտոր, Apple-ն է գալու, շուտով Երևան ա գալու iphone 6-ը, 7-ը: Հիմա էլ սա է գալու: Հասկացանք, հետաձգենք, բայց ընկալո՞ւմ եք հասարական կառավարաման պրոգրեսի իմաստը: Ում ուզում՝ տանում եք, վաստակավոր եք դարձնում…հո՞ տենց չի»,- վրդովված ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը:




Լրահոս