Կրակոցներ Բազալտ գործարանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 22-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Բազալտ” գործարանի տարածքից ոտքի հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ռուստամ Ա.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի 3 փամփուշտի պարկուճ և 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Պարզվել է, որ “Բազալտ” գործարանի տարածքում գտնվող ավտովերանորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ Ռուստամ Ա.-ին իրենց մոտ եղած ատրճանակներով հրազենային վնասվածքները պատճառել են 1986 թ. ծնված Լևոն Շ.-ն և 1976 թ. ծնված Գնել Խ.-ն:
Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Լևոն Շ.-ին և Գնել Խ.-ին ու հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակները հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս