Անժելա Սարգսյանն ընկերուհի-սիրուհի է՞լ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի մայրը
՝ Մարինա Արայանը,  այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց որդու հետ տեղի ունեցածի, նրա նկատմամբ առկա մեղադրանքի և այս պատմության գլխավոր “հերոսուհու”` Անժելա Սարգսյանի մասին: Նա հայտարարեց, որ Անժելա Սարգսյանը, բացի իր տղայից նաև ընկերուհի սիրուհի է ունեցել: 

“Հարաբերություների խզման ժամանակ, որին ձգտում էր Կարենը, այդ ժամանակ Անժելան տարածեց, թե Կարենն իրեն բռնաբարել է: Ընդհանուր ծանոթներից, երբ սկսեցին հետաքրքրվել և մեղադրել, Կարենն իր անձնական էջին տեղադրում է մի քանի նկար այն տիպի, որտեղ իրենք ընդամենը գրկախառնված են, մինչև գոտկատեղ բաց, շատ երջանիկ դեմքերով”,-ասաց նա:
“Այդ կերպ նա ցույց է տվել, թե սա բռնաբարվածի՞ տեսք է: Այդ նկարը տեսնում է նրա ընկերուհի-սիրուհին, ով զանգում է Անժելային և ասում, որ “տե՛ս, (օդնո)կլասնիկի վրա ձեր տկլոր նկարն է դրված”: Անժելան, գուցե և առանց մտածելու և կամ մտածված դրանից հետո ամբողջ ինտերնետը լցնում է նրանց պոռոնո նկարներով”,-նշեց նա:
Մարինա Արայանը հրաժարվեց Անժելա Սարգսյանի ընկերուհի-սիրուհու անունը տալ. “Գուցե և հայտնի է, բայց դեռևս անունը չեմ նշի”,- ասաց նա։
Մարինա Արայանը հայտարարեց, որ համոզված է, որ հենց Անժելան է գցել այդ նկարները՝ իր PR-ի համար:
“Իրեն թվում էր, թե հայ ազգը իրեն կդնի Քիմ Քարդաշյանի տեղը և կերդվի իր անունով”,-ասաց նա և նշեց, որ այս գործում տուժողը միայն Կարենն է:
Նա նաև նշեց, որ պարզվել է՝ երկու կայքից են տարածվել նկարները՝ մեկը Անժելա Սարգսյանի, մյուսը՝ Վլադիմիր Վլադի։ Անժելայի ամուսինը հաստատել է, որ այդ գաղտնի կայքն ինքն է բացել Անժելայի համար:
Մարինա Արայանը նշեց, որ իր տղան ապօրինաբար է կալանքի տակ է պահվում: “Արդեն 9 ամիս է անօրինական կալանքի տակ է պահվում տղաս՝ առանց հիմնավորման: Չի փոխվում գոնե խափանման միջոցը: Գոնե չնչին, կասկածելի փաստ լիներ, չկա ոչինչ, համակարգիչն են զննել, կայքերը, հեռախոսը, ոչ մի տեղից ոչ մի փաստ ու ապացույց: Եթե գտնվի գոնե մեկ փաստ, որը կապացուցի նրա մեղավորությունը, ես կողմ եմ, թող պատժվի, իսկ այս դեպքում ինչի՞ համար պետք է միայն Անժելա Սարգսյանի ցուցմունքների հիման վրա նրան պահեն”,- ասաց նա և ավելացրեց, որ դրան զուգահեռ չգիտես ինչու չի զննվել Անժելայի համակարգիչը:
Մարինա Արայանը նշեց, որ իր տղան նման անօրինական որոշման վրա ուշադրություն գրավելու համար է հուլիսի 17-ից կարել է իր բերանն ու հացադուլ հայտարարել: 
“Վկաներին չեն կարողանում բերման ենթարկել, այն դեպքում, երբ դատավորը ամեն անգամ որոշում է տալիս, որ նրանց բերեն: Միշտ բարդ է, այն դեպքում, երբ նույն վկաները առավոտից երեկո սերիալներում են”,-ասաց նա:




Լրահոս