
Վանում անցած գիշեր 4.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Վանի մոտ գտնվող Ադըգյոզալ գյուղի տարածքում: Թուրք երկրաշարժագետների կանխատեսումներով` հետցնցումները Վանի տարածաշրջանում կշարունակվեն մինչև 2012-ի վերջը:
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 600 մարդ զոհվել էր, չորս հազարից ավելի մարդ էլ վիրավորվել: Աղետի հետեւանքով մոտ 2300 շենքեր քանդվել էին, բնակֆոնդի 90 տոկոսը շարքից դուրս էր եկել: Քաղաքի բնակչության մեծ մասը հեռացել է: Վանն այժմ վերածվել է վրանային քաղաքի: