Ռուբլու փոխարժեքն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 3-ին, կազմել է 476.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.41 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.76 դրամ (նվազել է 1.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 715.30 դրամ (նվազել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (աճել է 0.35 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 259.29 դրամ, ոսկին՝ 19,312.49 դրամ, պլատինը՝ 18,711.01 դրամ:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ- ում փետրվարի 3-ին դոլարի աքուվաճառք չի կատարվել:




Լրահոս