
Ես Բերձորում տեղի ունեցած դեպքերի մասին միայն կարող եմ ասել, որ անկեղծորեն ցավում եմ: Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամին նշեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:
«Չեմ ժխտում, որ Բերձորում տեղի ունեցածը ցավալի է, սակայն, նշեմ, որ քիչ չեն դեպքերը, երբ ծեծվողն ինքն է հրահրում, հետո բողոքում է, որ ծեծի է ենթարկվել»,- նշեց Կարեն Ավագյանը` հավելելով.««Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները և մի շարք ակտիվիստներ գնում էին Արցախ հակառուսական տրամադրություններ ստեղծելու: Ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող Բերձորի դեպքերի մեջ մեղավոր ճանաչել այդ գործունեությունը ծավալողների զսպողներին»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նրա կարծիքով`«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին արդարացնելն արագ քաղաքական մահ է:
«Բա հետաքրքիր է` կանանց ու երեխաներին ինչի էին տանում Արցախ: Տարիներ ի վեր հայ տղամարդուն հարիր չի եղել կնոջը վահան դարձնելը»,- ասաց պատգամավորը: