Այսօր՝ հուլիսի 25-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 13 քաղաքացու: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Մասիվի շուկային հարող տարածքում գիշերը՝ ժամը 2-ի մոտ, ինչ-որ հարցեր պարզաբանելու կապակցությամբ հավաքվելու են մի խումբ երիտասարդներ:
Օպերատիվ խմբերը դարանակալում են կռվի մասնակիցներին: Գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, երբ արդեն բոլորը հավաքվում են շուկայի տարածքում, ոստիկանությունը Երևան քաղաքի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ կասեցնում են հավաքված երիտասարդների ծեծկռտուքը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հենց դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերում են “Մակարով” տեսակի երկու ատրճանակ, գաղտնի փականով դանակներ և թմրամիջոց: Նշված 13 հոգին բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նրանք են Երևանի Մառի 9 շենքի բնակիչ 41-ամյա Հակոբ Պետրոսյանը, Իսակովի պողոտայի բնակիչ 27-ամյա Կարեն Ապիկյանը, ում մոտ հայտնաբերվել է դեղահաբեր և դանակ, Վերին Չարբախի բնակիչ 32-ամյա Մանուկ Սիմոնյանը, ում մոտ հայտնաբերվել է դանակ, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 38-ամյա Վաղարշակ Հակոբյանը, ում մոտ հայտնաբերվել է դեղահաբ և դանակ, Րաֆֆու փողոցի բնակիչ 28-ամյա Դավիթ Խաչատրյանը, Նորագյուղ թաղամասի բնակիչ 25-ամյա Հրաչ Գասպարյանը, ում կողմից վարած “Աուդի” մակնիշի 90 QO 006 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է “Մակարով” տեսակի ատրճանակ, Իսակովի պողոտայի բնակիչ 29-ամյա Էռնեստ Բուդաղյանը, Մարգարյան փողոցի բնակիչ 75 Արտակ Հակոբյանը, Կոմիտաս պողոտայի բնակիչ 52-ամյա Ժերա Օհանջանյան, Վերին Չարբախի բնակիչ 28-ամյա Արման Սիմոնյան, Երևան քաղաքի Մառի փողոցի բնակիչ 68 Գևորգ Գրիգորյանը, Փափազյան փողոցի բնակիչ 31-ամյա Հայկ Զոհրակյանը, Իսակով պողոտայի բնակիչ 30-ամյա Կարեն Աբրահամյանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել “ԲՄՎ Իքս 5″ մակնիշի 12 TT 111 համարանիշի,”Մերսեդես” մակնիշի 12 ՍՏ 388 համարանիշի, “Մերսեդես” մակնիշի 77 QD 771 համարանիշի, “Աուդի Ա6” մակնիշի 90 QO 006 համարանիշի, “Ֆոլկսվագեն” մակնիշի 29 ՍՏ 471 համարանիշի, “ԲՄՎ” մակնիշի 01 QQ 100 համարանիշի, “Մերսեդես” մակնիշի 22 ՍՏ 232 համարանիշի, “ԲՄՎ Իքս 5” մակնիշի 14 ՕԼ 492 համարանիշի, “ԲՄՎ” մակնիշի 29 ԼՍ 668 համարանիշի և “Վազ 2107” մակնիշի 04 ՍՍ 386 համարանիշի ավտոմեքենաները:
Վիճաբանության վայրի զուգարանի մոտ հայտնաբերվել է նաև գետնին ընկած “Մակարով” տեսակի ատրճանակ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում բաժնի պետ Մհեր Վարդանյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի