Ռուբլին արժևորվելու բոլոր հնարավորություններն ունի. վերլուծաբաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Բանկի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը ռուբլու հանդեպ  կազմել է 67,7727 ռուբլի, այսպիսով ռուբլու փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 2.79 %-ով, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 76.8271 ռուբլի՝ աճելով 2.55 տոկոսով:

Sberbank CIB-ի վերլուծաբանները՝ Թոմ Լևինսոնի գլխավորությամբ կարծում են, որ ռուբլին ունի աճը շարունակելու բոլոր հնարավորությունները:

«Միջազգային ներդրողների կողմից զգալի պահանջարկը, որը երեկ տոնայնություն է հաղորդել սակարկություններին, ամենայն հավանականությամբ, կպահպանվի: Մենք ենթադրում ենք, որ այսօր կգերիշխեն հիմնարար գործոնները, որոնք բարենպաստ կերպով են ազդում ռուբլու ամրապնդման վրա»,- գրում են փորձագետները բանկի վերլուծությունում:




Լրահոս