ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, ՄՈՍԿՎԱ, ՕՎՇՈՐ   ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը  զուտ տնտեսական խնդիրների, իսկ վերջին հաշվով, սեփականության վերաբաշխմանը վերաբերող հակասություն է: Ուստի, սա   ընդդիմությանը չպետք է հետաքրքրի: Կարծիքի հեղինակ`  ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ավելացրել է, որ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ռուսական «Սիստեմա» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է  Քոչարյանը,  ֆինանսական խնդիրներ ունի Մոսկվայի բանկի հետ: Ըստ այդմ, Քոչարյանը հենց բիզնես խնդիրների նպատակով մեկնել էր  Մոսկվա, իսկ Սերժ Սարգսյանին  Կիպրոս տարել էին բիզնես խնդիրները:  Կիպրոսը օվշորային գոտի է եւ  անդամակցելով Եվրամիությանը` պետք է դադարի այդպիսին լինելուց: Մինչդեռ, Հայաստանից  մեծ  փողեր են ուղղվել օվշորային գոտիներ, որտեղից այդ փողերը, բիզնեսները տեղափոխելու հարցը հրատապ  է: Ըստ Կարապետյանի, «Վիկիլիկս»-ը մեծ թվով նյութեր ունի  Հայաստանից դեպի արտասահմանյան բանկեր փողերի հոսքի մասին: Ակնկալվում է, որ  դրանք առաջիկայում կհրապարակվեն: ԴԱՏԱԿԱՆ ԱԱԾ աշխատակիցները Սերոբ Դեր-Բողոսյանին  երեկ ձեռնաշղթաներով ուղեկցել են Կենտրոնի դատարան` նրա նկատմամբ  երկամսյա կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Դատական նիստը կշարունակվի այսօր:ԴԱՏԻ ԿՏԱԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը իր նկատմամբ հարուցված գործը կարճել է «ապացույցների անբավարարության»,  այլ ոչ թե իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով հետապնդումը դադարեցնելու հիմքով:  Նա պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով նախօրեին հանրապետության մի շարք քաղաքներում ավտովարորդների համաժամանակյա հանրահավաքի կողմից լիազորվել էր` խեղճ կառավարությանը հանձնել իրենց հանգանակած գումարը, երեկ  հանգանակություն էր կազմակերպել նաեւ ԱԺ-ում: Գտնվեցին լրագրողներ, որոնք հայրենի կառավարության համար չխնայեցին  1000-ական դրամներ: ՇԵՅԽԸ ԱՐՏԱՎԱԶՈՒՄ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը երեկ հնչեցրել է ահազանգ, որ Արտավազ գյուղի բնակչությունը  85 տոկոսով հեռացել է գյուղից:  Հիշեցնենք, որ կառավարությունը օրերս երկրորդ որոշումն էր կայացրել  հօգուտ շեյխի եւ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկի, որոնք այստեղ պետք է կառուցեն հանքային ջրերի գործարան:




Լրահոս