
Ավելի քան 100 մարզիկներ չեն անցել դոպինգ թեստը Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) 107 մարզիկների չի թույլատրել մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին,-գրում է rustorka.com-ը:
Արգելված խթանիչներ օգտագործած մարզիկների բացահայտման գործընթացին WADA-ից բացի մասնակցել են նաեւ սպորտի միջազգային ֆեդերացիաները: Սակայն չի հաղորդվում, թե որ երկրի մարզիկներին են արգելել մասնակցել Լոնդոնի խաղերին: Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին եւ կավարտվեն օգոստոսի 12-ին: