
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը` Ժորժե Մենդեշը, հայտարարել է, որ եթե իսպանական ակումբը որոշի բաժանվել Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի ծառայություններից, ապա գնորդը ստիպված կլինի վճարել 400 մլն եվրո:
«Ռոնալդուն աշխարհում լավագույնն է: Նրան որևէ մեկի հետ համեմատելու իմաստ չկա: Այդպիսի ֆուտբոլիստին ձեռք բերել հնարավոր չէ», – նշել է նա:
Նշենք, որ Ռոնալդուն իսպանական ակումբում հանդես է գալիս 2009թ.-ից, իսկ 2014-ին ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը: