
Վրաստանում քաղաքացուն վիրավորելու համար կալանավորված Դմիտրի Խաչիաշվիլին փախուստի է դիմել դատարանից: Ոստիկանները, սպասելով դատարանի վճռի փոխանցմանը, փակել են կալանավորին մետաղյա ճաղերի հետևում, իսկ բանալին թողել են սեղանին ու դուրս եկել դահլիճից: Կալանավորը կարողացել է վերցնել բանալին, բացել է դուռն ու պատուհանից փախուստի դիմել:
Ոստիկանները Խաչիաշվիլիին երեկ երեկոյան հայտնաբերել են տաքսու մեջ՝ Կախեթիից Թբիլիսի գնալու ճանապարհին, սակայն նա կրկին կարողացել է փախուստի դիմել:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է կալանավորի փախուստի դիմելու փաստը: Դատախազությունը հետաքննություն է սկսել ոստիկանների հանդեպ, որոնց անփութության պատճառով կալանավորին հաջողվել է փախուստի դիմել: