
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ին միշտ պարտություն է ցանկանում:
«Հանդիսանում եմ «կապտանռնագույն», միշտ «Ռեալ»-ին պարտություն եմ մաղթում : Մրցակիցներին հասնելու համար մեզ հարկավոր է հաղթել բոլոր մնացած հանդիպումներում», – նշել է նա:
Իսկ «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կարծում է, որ իր թիմը կարող է հասնել Մադրիդի «Ռեալ»-ին:
«Հույս ունենք, որ «Ռեալը» կսայթաքի Լա Լիգայում, ինչն անպայման տեղի կունենա: Չեմպիոնության համար պայքարելու համար մեզ հարկավոր է հաղթել բոլոր խաղերում: Չի կարելի կորցնել զգոնությունը: Արդեն ապացուցել ենք, որ կարող ենք հստակ գործել պաշտպանությունում, եթե դա հարկավոր է», – նշել է նա: