
Թուրքիան այսօր` հուլիսի 25-ին, փակելու է Սիրիայի հետ ցամաքային սահմանը:
Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Թուրքական կողմն այս քայլով ցանկանում է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի վրա: Սիրիական ընդդիմության զինված խմբավորումները Թուրքիայի հետ սահմանին գտնվող մի քանի անցակետեր են վերցրել իրենց հսկողության տակ:
Ըստ այլ տեղեկությունների` Ասադի կողմնակիցները թուրք-սիրիական սահմանին քիմիական զենք են տեղակայել, որն ուղղված կլինի արտաքին ուժերի միջամտության դեմ: