ՀՀ Գլխավոր դատախազի եղբորորդին երթեվեկում է առանց ԱՊՊԱ եվ տեխզննման կտրոնների (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 25-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը արձանագրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր որդու՝ Կարո Հովսեփյանի “ԲՄՎ” մակնիշի, 41 OO 111 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց բացակայել է ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Գ. Շամշյանը հայտնում է, որ Կարո Հովսեփյանը աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ, և գուցե այդ պաշտոնից ելնելով էլ իրեն արտոնյալ է զգում, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ, չցանկանալով “անցավ գլուխը ցավի տակ դնել”՝ աչք է փակում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս