ՀՀՇ-ն այս հարցը հենց այնպես չի թողնելու. Արման Գալոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն ապօրինի կերպով ազատազրկման է դատապարտել Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին և Տիգրան Առաքելյանին: Նրանիցի երկուսը՝ Տիգրան Առաքելյանը և Սարգիս Գևորգյանը, ՀՀՇ-ի Երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ են, ուստի մենք չենք կարող այս փաստի կողքով պարզապես անցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ երիտասարդական միության գործադի խորհրդի անդամ Արման Գալոյանը: 
Նրա համոզմամբ, ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը քաղաքական պարզ հաշվեհարդար է:
“Ապօրինի դատավճիռն ընդամենը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցած են: Նախագահական ընտրությունների գործընթացը չմեկնակած հաշվերարդար են սկսել երիտասարդների հանդեպ: Սակայն, պետք է հիասթափեցնենք իշխանություններին. մենք որևէ մեկից չենք վախենում: Ընդհակառակը՝ նման մեթոդներով ստիպում են ավելի ու ավելի կոշտացնել պայքարը”,- ասաց Արման Գալոյանը` հավելելով, որ կատարվածը բարձրացվելու է ու ներկայացվելու է միջազգային մակարդակով: 
Արման Գալոյանի խոսքերով, ՀՀՇ-ն այս հարցը հենց այնպես չի թողնելու, այն բարձրացնելու է միջազգային ասպարեզում: Քաղբանտարկյալների վերաբեյալ արդեն դիմումներ են ուղարկվել Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարական կուսակցությանը, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդ լիբերալների կազմակերպությանը, միջազգային լիբերալների երիտասարդական ասոցացիային:




Լրահոս