Սուրեն Սիրունյանը պատմել է ինչպես է Վանո Սիրադեղյանը լքել երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Վանո Սիրադեղյանին ճանապարհել Հայաստանից:
Սուրեն Սիրունյանը նշել է, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանը լքել է 12 տարի առաջ, 2000թ-ի ապրիլի 3-4-ին: Սուրեն Սիրունյանը խոստովանեց, որ անձամբ է ճանապարհել նրան:
“Դեռ ապրիլի 3-ին, Սիրադեղյանը միայնակ նստել է Հայոց Համազգային շարժման շենքի առաջ և բոլոր ընկերներին անձամբ ճանապարհել է և ոչ ոք չի իմացել, որ նա հաջորդ օրը Հայաստանում չի լինելու: Անձամբ ես էլ չգիտեի: Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի:
Հասնելով տուն, նա անմիջապես նստեց իմ մեքենան: Այդ պահին ևս նրա տունը վերահսկվում էր: Այնպես ենք արել, որ այդ մեքենաները մեզ չվերահսկեն: Սիրադեղյանին թողնելով իքս հատվածում վերադարձել եմ տուն և այդ օրվանից հետո նա այլևս Հայաստանում չի եղել”,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:
Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Ֆեյսբուքում սկսված շարժմանը՝ Սիրունյանը վստահություն հայտնեց, որ այդ շարժումը տալու է իր արդյունքը, քանի որ կա դրա պահանջը:




Լրահոս