
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը սկսվում են այսօր` բացումից երկու օր առաջ: Այսօր տեղի կունենան կանանց ֆուտբոլի մի քանի հանդիպումներ:
Երեւանյան ժամանակով 20:00-ին կմեկնարկի Ճապոնիայի եւ Կանադայի կանանց հավաքականների միջեւ հանդիպումը, որին կհետեւեն Կոլումբիա-ԿԺԴՀ, Կամերուն-Բրազիլիա և Շվեդիա-ՀԱՀ խաղերը: Ամառային օիլմպիական խաղերի առաջին հանդիպումը կկայանա Քարդիֆի “Միլենիում” մարզադաշտում: