
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մարութա լեռան վրա գտնվող եկեղեցու ուխտագնացությունն նախանշված ժամկետներում չի կայանա, քանի որ այն արգելել է Սասունի քաղաքապետ Մուզաֆեր Արսլանի եւ շրջանի ղեկավար Բահադըր Յորյուքի կողմից: Այս մասին տեղեկացնում է Aykiri Dogrular թերթի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը: Ուխտագնացությունը նախատեսվում էր իրականացնել հուլիսի 28-ին: 2973 մետ բարձրության վրա գտնվող եկեղեցի էին պատրաստվում բարձրանալ տասնյակ հայեր ամբողջ աշխարհից: Սասունի քաղաքապետարանում որոշել են, որ քրիստոնյա հայերի ուխտագնացությունը համընկնում է մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա հետ, արգելել են այն և առաջարկել են իրականացնել սեպտեմբեր ամսին:
haynews .am