Համագործակցություն՝ դեղերի ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի Դեղերի արտադրության դեպարտամենտ` ծանոթանալու կառույցի գործունեությանը, արտադրական պայմաններին:

Դեղարտադրության ոլորտում մասնագիտացած այս կառույցը ամենահինն ու խոշորն է Բելառուսում, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 1929 թվականից: Այն սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ` մշտապես իրականացնելով նպատակային ծրագրերը, հաջողությամբ կիրառում է արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդեր, ունեն պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրեր: Դեպարտամենտում տարեկան գրանցվում և ներդրվում է 10-ից 15 նոր դեղ:

Շահագրգիռ մարմինների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում երկու երկրի ներկայացուցիչներն անդրադարձել են դեղերի արտադրության, գրացնման, իրացման, ոլորտի կանոնագարման խնդիրներին:
Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքներին և կանոններին վերաբերող հարցեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության: Մասնավորապես` ծրագրվել է դեղարտադրության ոլորտում բելառուսական փորձի ուսումնասիրման և դրա արդյունավետ կիրառման նպատակով հայաստանյան մասնագետների այց գործընկեր երկիր:

Բելառուսում ձգտում են ավելացնել տեղական դեղերի արտադրությունը: 29 դեղարտադրող կազմակերպությունից 5-ը պետական են և գործում են անմիջապես կառավարության վերահսկողության ներքո:




Լրահոս