Մահու չափ հոգնել ենք անգլուխ, տկարամիտ, թալանչի, լկտի «լիդերներից». Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը սոցցացի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին․

«Ոչ մեկ չի կարող մեզ` ՀԱՅԵՐԻՍ ներշնչել որ մենք հոգնել ենք Արցախի համար պայքարից: Ոչ մեկ չի կարող մեզ` ՀԱՅԵՐԻՍ ներշնչել որ Արցախը Հայաստան չէ: Ով նման ծրագրեր ունի, նա ուղղակի հիվանդ է…Սակայն նաև փաստ է, որ մենք մահու չափ հոգնել ենք անգլուխ, տկարամիտ, ընչաքաղց, թալանչի, քաղաքականությունից հեռու , ԼԿՏԻ «լիդերներից»…

Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում…և ԱՄԵՆՈւՐ: Անկախ նրանց ծագումից, ծննդյան վայրից ու դաստիարակությունից…եթե իհարկե նրանք դա ՍՏԱՑԵԼ ԵՆ»,-գրել է նա :




Լրահոս