
Արտասովոր հասարակաց տունը հայտնաբերել են Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները, հաղորդում է НТВ-ն: Այս հաստատության յուրահատկությունն այն է, որ որպես աշխատակից հավաքագրվում էին որոշակի շրջանակներում ազդեցիկ մարդկանց կանայք: Որ մարդկանց մասին է խոսքը, հայտնի չէ:
Իրավապահները ձերբակալել են 3 մարմնավաճառի: Նրանք պատմել են, որ հաստատությունում աշխատում էր 10 մարդ: Հասարակաց տան տերերը աշխատակիցների ընտրությանը մեծ ուշադրությամբ են մոտեցել. ընդունել են միայն լավ համբավ ունեցող ամուսնացած կանանց:
Այժմ հետախուզվում են հաստատության տերերը. նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: