
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին ընկերության անունով ներմուծվել է սննդամթերք, որը ընկերության տնօրեն Անդրանիկ Մարտիրոսյանը չի հայտարարագրել, ինչի համար մաքսային ծառայությունը նրան տուգանել է 50 հազար դրամով: Ի դեպ, տարածված լուրերի համաձայն՝ «Հայասի գրուպ» ընկերության փաստացի կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանը:
Սակայն փաստաթղթերում նրա անունը որեւէ կերպ չի արձանագրվում, եւ նա էլ ոչ մի թուղթ չի ստորագրում, քանի որ ՀՀ Սահմանադրությունը պատգամավորներին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»;
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: