
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը հաջող սկսեցին Շվեյցարիայի Բիլ քաղաքում մեկնարկած խոշոր մրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստերները հաղթանակներ տոնեցին: Երկրորդում Մովսեսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց, իսկ Մելքումյանը հաղթեց իր մրցակցին: Հիշեցնենք, որ օրերս այդ քաղաքում ավարտված արագ շախմատի մրցաշարում Մովսեսյանը զբաղեցրեց առաջին, իսկ Մելքումյանը երկրորդ տեղը: