«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին` Արմեն Հակոբյանն ասաց, որ իր հոր դեմ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական գործողություններն անօրինական են: Նրա կարծիքով քրեական գործի հատկանիշներով հորը ձերբակալելու գործը շինծու է:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության երեկվա տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
«Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորի ձերբակալման մանրամասները պարզելու նպատակով երեկ այցելեց նրան պատկանող «Զվարթնոց» ռեստորանային համալիր: Ինչպես պարզեցինք Հակոբ Հակոբյանի որդուց` Արմեն Հակոբյանից, իր հոր ձերբակալումը կապված է «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ:
Այսպիսով՝ եթե Հակոբ Հակոբյանը բավարարի ՀՀ ֆինանսների նախարարության առաջ քաշած պայմանները, եթե նաեւ հոկտեմբերի 27-ի մասին իր հեղինակած ֆիլմի մասին մոռանա՝ հրաժարվելով այդ գործը գլուխ բերելուց, ուրեմն նրան ազատ կարձակեն, իսկ եթե համառի, չի բացառվում, որ կալանավորեն: Այսօր երեկոյան նոր հայտնի կդառնա՝ ինչ ճակատագիր է սպասվում Հակոբյանին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: