Armenian text to speach

2014թ. ՀՀ պետական բյուջեն թերակատարվել է. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային եկամուտները կառավարությունը թերակատարել է՝ նախատեսված մեկ տրիլիոն 97 միլիարդ դրամի փոխարեն կառավարությունը հավաքագրել է մեկ տրիլիոն 64 միլիարդ դրամ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական ցուցանիշներից պարզ է դառնում, որ հարկային եկամուտները թերակատարվել են 33 միլիարդ դրամով կամ՝ 3 տոկոսով: Կառավարությունը 18 մլրդ դրամով թերակատարել է նաև բյուջեով նախատեսված ծախսերը»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս