«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենազավեշտային այն է, որ Հայաստանում բիզնեսի տեսանկյունից ամենաեկամտաբեր համարվող գազալցակայանների ոլորտում գործունեություն ծավալող «Մուլտի լեոն» եւ «Մուլտի գազ» ընկերությունները 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են համապատասխանաբար 324-րդ եւ 586-րդ տեղերում, եւ վճարել են 37 մլն եւ 18 մլն դրամի հարկ:
2013 թ համեմատ հորիզոնականները գրեթե նույնն են, բայց փոխվել են վճարումները՝ 10 մլն դրամի սահմաններում, օրինակ՝ «Մուլտի գազը» 2013-ին վճարել է մոտ 22 մլն դրամ:
«Օրիֆլեյմ» ընկերությունը սակայն հայտնվել է խոշոր հարկ վճարողների 100-յակում՝ 96-րդ տեղում՝ վճարելով 1,34 մլրդ դրամի հարկ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ պայքարում է ստվերի դեմ: Մեկ ծրագրվեց 2012-ի համար հավաքագրել 110 մլն հավելյալ հարկային եկամուտ, մեկ ՓՄՁ-ի միջոցով 2014-ին խոշորներից փաստաթղթեր պահանջելով վերևջիններիս դուրս բերել ստվերից: Երկու դեպքում էլ, սակայն, սայլը տեղից չշարժվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: