ԻՆՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ Blognews .am կայքում հայտնվեց երգչուհի Ջուսի եւ կայքի լրագրողներից մեկի ոչ այդքան ջերմ երկխոսությունը: Լրագրողի խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը  “Ֆեյսբուք”-ում գտել է Ջուսի իսկական պրոֆիլը եւ սկսել հետեւել նրա գրառումներին. “Իր նկարներով նա ինձ ապշեցնում էր, եւ ինձ մոտ միշտ այնպիսի տպավորություն էր, որ Juice-ը հայ Լեդի Գագան Է”:
Լրագրողը նկարներից մեկի տակ թողել  է հետեւյալ գրությունը, ինչից էլ սկսվել է “ջերմ” երկխոսությունը. “Լեդի Գագային շատ նման եք”:
Ջուս. “Ես չեմ սիրում Լեդի Գագային եւ չեմ ցանկանում որ այդ էժանագին COPY PASTE-ի հետ ինձ համեմատեք: Գագան` Մադոննայի չհաջողված կրկնօրինակումն է: Զզվում եմ դրանից”:
Լրագրող. “Ջուս ջան, եթե Լեդի Գագան Մադոննայի կրկնօրինակումը լիներ, ապա հաստատ գոնե մեկ անգամ կասեր կամ կերգեր Մադոննայի երգերից մեկը: Հիմա հակառակն է` Մադոննան է իր համերգային շրջագայությունների ժամանակ երգում Լեդի Գագայի երգերը…”:
Ջուս. “Եթե Լեդի Գագան Երեւանի փողոցով առանց քսվելու քայլեր, ապա նրան հաստատ ոչ մեկ չէր ճանաչի”:
Լրագրող. “Ջուս ջան, դու երեւի այս Գագայի մասին ես խոսում, հա: Առանց քսվելու էլ Գագային հաստատ ճանաչողը կճանաչի: Համ էլ Գագան հաստատ չի քայլի Երեւանի փողոցով”:
Իսկ թե ինչպես  է մեկնաբանում երգչուհին այն դիտարկումը, թե ինքը կրկնօրինակում է Լեդի Գագային, ներկայացնում ենք ստորեւ: 
-Ես բան չունեմ ասելու էս կայքի մասին, իրանք տենց են, սա առաջին դեպքը չի, բոլոր հայտնիներին էլ կպել են: 
-Իսկ ինչի՞ց սկսվեց այս պատմությունը:
-Ինքն ինձ “Ֆեյսբուք”-ում ընկերության հայտ էր տվել, բայց քանի որ իմ ընկերներն արդեն 5000 են, ես չէի կարող ընդունել, ինքն էլ երեւի նեղվեց ու սկսեց գրել, որ ես իբր Լեդի Գագային նման են: Հետո էլ էդ մեր մեկնաբանությունները հայտնվեցին էդ կայքում: 
-Եթե այս կայքը թողնենք մի կողմ, մամուլն ինչպե՞ս է արձագանքում Ձեր գրառումներին, կերպարանափոխություններին:
-Շատ լավ, ես բոլոր լրատվամիջոցների հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, ուղղակի էս կայքին պետք են վատ հոդվածներ, որ ժողովուրդը կարդա: Իրանք չունեն իրանց հոդվածները, վերցնում են ուրիշ կայքերից կամ “Ֆեյսբուք”-ից ու տակը քոմենթներ գրում: 
-Պատասխան չե՞ք տալիս նրանց:
-Ես պատասխանում եմ “Ֆեյսբուք”-ի իմ էջում, մի հատ էլ զահլա չունեմ իրանց անկապ գրառումներին պատասխան տամ: 
-Ինչպես հասկանում եմ, Լեդի Գագայի հետ համեմատությունը Ձեր սրտով չէ:
-Որովհետեւ ես կապ չունեմ իրա հետ: Ոչ ոք չի կարա մեր մեջ նմանություններ գտնի: Ցո՛ւյց տվեք մի կլիպ, որ նման ա, մի հատ կերպար, որ նման ա: Մեր ի՞նչն ա նման. ո՛չ ձայնը, ո՛չ հագուստը, ո՛չ մեյքափը: Ես 6 տարեկանից եմ սկսել գժական համարներ անել, իսկ Գագային դուք գիտեք 2008 թվականից: Եթե ասեն՝ ես նման եմ Թինա Թերներին, ես հպարտ կզգամ, բայց Գագա՞ն… Ինքն ինձնից ցածր ա, կապ չունի, որ ինքը միլիոնավոր ֆաներ ունի: Բայց իրա PR-ով 200 հոգի են զբաղվում: Ո՞նց կարելի ա ինձ նմանացնել նրան. նույնիսկ Ջեյ Լոն հազար գլուխ ավելի բարձր է, քան Գագան: 
-Միգուցե Ձեր եւ նրա կաշվե կարճ վարտի՞քն է նման:
-Մինչեւ Գագան, կարճ շորտիկ հագել ա Մադոննան, իրանից առաջ էլ՝ Շերը: Գագան ուղղակի կոմերցիոն, լավ հաշվարկած պրոյեկտ է, թխած սաղից` Մադոննա, Գրեյս Ջոնս, Մայքլ Ջեքսոն… Ու Մադոննան էլ ապացուցել է, որ Լեդի Գագան պլագիատ է անում, քանի որ հենց Մադոննայի երգն էր գողացել: Գագան ինչ կարող էր, ցույց ա տվել, ինքն ինձ համար հետաքրքիր չի, իսկ Մադոննան ինձ համար ոնց որ Ջեքսոնը: Նրանք շատ նոր բաներ են արել ամերիկյան շոու բիզնեսում: Մի հատ նայե՛ք, Մադոննան 3-ժամանոց համերգ ա պարում ու երգում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էդ ինչ ա, դաժե ջահելը չի կարա տենց պարի, ոնց Մադոննան: Նայե՛ք Մադոննայի ու Գագայի վերջին համերգները, կտեսնեք, թե ինչքան ուժեղ ա Մադոննան, ու ինչեր ա թխել Գագան նրանից: 
Դուք հասկացե՛ք, ես ոչ մի բան չունեմ Գագայի դեմ, ինքը տաղանդավոր, լավ երաժիշտ ա, բայց ես չեմ սիրում, որ թխում են, մեկ ա՝ օրիգինալն ավելի լավն ա: 
-Դուք միշտ էքստրավագանտ կերպարներում եք հանդես եկել: Չե՞ք փորձել մի օր համեստ աղջկա տեսքով գեղեցիկ երգ կատարել:
-Սեպտեմբերի վերջին դուրս է գալու իմ նոր տեսահոլովակը: Ա՛յ այդտեղ կտեսնեք ինձ բոլորովին նոր ոճում, լրիվ գլամուրային տեսքով: Իսկ վաղը ես կնկարահանեմ նոր տեսահոլովակ 60-ականների ոճով, հին հոլիվուդյան աստղի պես, դե կասե՞ք հիմա Գագա: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս