ՃՈ աշխատակիցը վարչական պատասխանատվության է ենթարկել օրինախախտ դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այսօր՝ հուլիսի 25-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր որդին՝ Կարո Հովսեփյանը: Այս մասին armlur .am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում ֆոտոխցիկը այսօր արձանագրել էր նրա “ԲՄՎ” մակնիշի, 41 OO 111 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց բացակայել էր ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Կարո Հովսեփյանը աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ, և գուցե այդ պաշտոնից ելնելով էլ իրեն արտոնյալ է զգում, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ, չցանկանալով “անցավ գլուխը ցավի տակ դնել”՝ աչք է փակում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս