Globaltrans-ի համասեփականատեր Նիկիտա Միշինը, Կոնստանտին Նիկոլաևն ու Անդրեյ Ֆիլատովը նավթի ու նավթամթերքի տեղափոխման բիզնես են ներգրավել նոր գործընկերոջ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին:«Բալտրանսսերվիս» (БТС) ՍՊԸ-ի 40 տոկոսը վաճառել են «Վարդանյան, Բրոյտման ու գործընկերներ» ՍՊԸ-ին, գրում է «Վեդոմոստին»: Գործարքից հետո Globaltrans-ին է մնացել БТС-ի 60%-ը:
БТС-ը Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Բալթյան երկրներում նավթի բեռների ամենախոշոր փոխադրողներից է:2013 թ ընկերության եկամուտը կազմել է 19.8 միլիարդ ռուբլի, մաքուր եկամուտը՝ 5 միլիարդ ռուբլի, այս մասին են վկայում СПАРК-ի տվյալները:
Վարդանյանը«Վարդանյան, Բրոյտման ու գործընկերներ» ներդրումային բուտիկի բացման մասին հայտարարել է անցած գարնանը:
«Մենք կզբաղվենք հաճախորդների խորհրդակցությամբ, կկիսվենք նրանց հետ մեր գիտելիքներով ու փորձով՝ սրա հետ մեկտեղ լինելով նախագծերում համաներդրող: Իմ սեփական միջոցներով, ինչպես նաև մեր հաճախորդների ու գործընկերների գումարներով կմասնակցենք տարբեր նախագծերի»,- հայտարարել էր Վարդանյանը 2014 թ ապրիլին :
СПАРК-ի տվյալներով՝ Ռուբեն Վարդանյանին է պատկանում ընկերության 75%-ը, իսկ Բրոյտմանին՝ 25%-ը:
БТС-ի գնումը տրամաբանորեն համապատասխանում է ներդրումային ընկերության ռազմավարությանը, որն ուղղված է պորտֆելի դիվերսիֆիկացմանը, ասել է «Վարդանյան, Բրոյտման ու գործընկերներ» ընկերության ներկայացուցիչը: Այլ մեկնաբանություններից նա հրաժարվել է: