
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, ինչպես նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլը համարվում են անփոխարինելի խաղացողներ:
«Եթե Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման լավ մարզավիճակում են, ապա կխաղան միշտ», – նշել է նա:
Անդրադառնալով Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Սևիլյա»ի հետ կայանալիք խաղին, մարզիչը նշել է, որ այն վտանգավոր ակումբ է` վտանգավոր ֆուտբոլիստներով: Նշենք, որ Ռոնալդուն չի կարողանա մասնակցել այս խաղին, քանի որ երկխաղյա որակազրկում ունի: