
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ կենտրոնանալ միայն Բերձորի դեպքերի վրա, քանի որ եթե խոսակցությունների կենտրոնում ցեղասպանության հարցն է, ուստի պիտի շատ ավելի սթափ լինել և ցեղասպանության կրակի վրա ձեռքերը չտաքացնել:
«Այդ կարևոր հարցը բերել ու կապել քաղաքական խնդիրների հետ մեղմ ասած ճիշտ չէ: Կամ էլ այդ ի՞նչ կարգախոս է: «Հարյուրամյակն առանց ռեժիմի»: Սա ի՞նչ բան է: Ի՞նչ կապ ունի հարյուրամյակը, ի՞նչ կապ ունի ռեժիմը: Անբացատրելի բաներ են անում»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում