ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ԼՂՀ հրամանատարական կազմին հրահանգել է աշխատել Բակո Սահակյանի համար եւ քվեարկել միայն նրա օգտին. «Ճիշտ է, Վիտալին մեր ընկերն է, բայց մենք պետք է կանգնենք Բակո Սահակյանի կողքին»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա չհերքեց այդ հայտարարությունները՝ միայն ասելով. «Ես պարտավոր չեմ պատասխանել ձեր հարցերին: Ո՞վ ա ձեզ ասել այդ բանը, թող գա, ես կասեմ նրան»: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում, ըստ նախնական տեղեկությունների, 73,38 տոկոս մասնակցություն է եղել: Վիտալի Բալասանյանն առավել թվով ձայներ է հավաքել հիմնականում իր ծննդավայր Ասկերանի, Մարտունու շրջաններում:




Լրահոս