ԲՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը: Սա պատահական որոշում չէր, քանի որ երեկ՝ կեսօրից հետո, Բալասանյանը եղել է նախագահական նստավայրում եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որը տարբեր լրատվամիջոցներ բազմիցս հայտարարել էր առաջադրվելու մտադրության մասին»: «Այո՛, ի սկզբանե Գրիգորյանը քննարկում էր իր առաջադրվելու հարցը, բայց որքան տեղյակ եմ՝ ինքն է հրաժարվել առաջադրվելու ցանկությունից»,-ասաց Զոհրաբյանը: Մինչդեռ մեր իրազեկ աղբյուրները վստահեցնում են, որ Մ. Գրիգորյանն այսօր է հանդիպելու Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու Գյումրու քաղաքապետի ընտրության հարցը: Ավելին, Գրիգորյանը Բալասանյանի առաջադրման մասին իմացել է մամուլից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ