ANCA-ն քննադատել է Օբամայի՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը նվազեցնելու քայլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը մտադիր է 2016թ. բյուջեի շրջանակներում նվազեցնել Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը՝ պահպանելով այդ երկու երկրներին տրամադրվող ռազմական օգնության չափը, հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմումբը (ANCA), գրում է armenianweekly.com :

Բարաք Օբաման առաջարկել է 2016 թ Հայաստանին որպես տնտեսական աջակցություն տրամադրել 18,360,000 դոլար: Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում սա կլինի ՀՀ անկախությունից ի վեր ԱՄՆ կողմից տրամադրված ռեկորդային նվազագույն օգնությունը: Սպիտակ տան առաջարկը ավելի քան 2 միլիոն դոլարով պակաս է, քան նախորդ տարիների առաջարկված գումարները:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Օբամայի աշխատակազմի սույն քայլը՝ նշելով , որ Բարաք Օբամայի համար դեռևս չափազանց ուշ չի կատարել իր նախընտրական խոստումն ու զարգացնել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները: Սրա հետ մեկտեղ Համբարյանը ողջունել է այն փաստը, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող  ռազմական օգնության չափը հավասար է:

Նշվում է, որ հետագա ամիսներին ANCA-ն կձեռնարկի մի շարք քայլեր, որպեսզի մեծացնի Հայաստանին տրամադրվող օգնության չափն ու զրոյի հավասարեցնի Ադրբեջանին ռազմական ծախսերի համար տրամադրվող ֆինանսական օգնությունը:




Լրահոս