ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դեղձավան համայնքը Հայաստանի ամենափոքր բնակավայրերից է:  Գտնվում է Երեւանից 211, իսկ մարզկենտրոնից՝ 78 կմ հեռավորության վրա: «2000թ.-ից սկսած՝ համայնքը  կիսով չափ հայաթափվել է, բնակչության թիվը 268-ից հասել է 134-ի,  հիսուն տոկոսով կրճատվել է նաեւ աշակերտների թիվը: 2008-ին, երբ շահագործեցինք համայնքի դպրոցը, այնտեղ սովորում էր 54 աշակերտ, այսօր նրանց թիվը 28 է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դեղձավանի համայնքապետ Ռոբերտ Հովհաննիսյանը: «Վրաստանին սահմանակից ենք  2, իսկ Ադրբեջանին՝ 7 կմ-ով: Սակայն միայն անունով ենք սահմանամերձ, համայնքը ոչ մի արտոնություն չունի: Չունեք գազամատակարարում, գիշերային լուսավորում, մանկապարտեզ, գյուղապետարանի շենքը փայտից է, օգտագործում ենք հողերի 40 տոկոսը եւ նմանատիպ շատ հիմնախնդիրներ ունենք: Մի խոսքով, վիճակներս նախանձելի չէ»,-հայտնեց գյուղապետը:




Լրահոս